Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հաջորդ համապետական հանրահավաքը՝ 24-ին

Հաջորդ համապետական հանրահավաքը՝ 24-ին
14.10.2014 | 14:42

Ոչիշխանական եռյակի նիստում որոշվել է հաջորդ համապետական հանրահավաքը անցկացնել հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում․ ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը այդ օրը ներկայացնելու են միասնական ծրագիրն ու քայլերը: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ ՀՀԿ-ի հետ պատրաստ են քննարկելու միայն մեկ հարց՝ ինչպես անցնցում հանձնել իշխանությունը, և ժամանակ են տալիս իշխանություններին մինչև հոկտեմբերի 24-ը կոնկրետ քայլեր անելու համար: «Մենք ոչ մի առաջարկ չենք ակնկալում: Մենք մեր անելիքը գիտենք և գիտենք ինչ գործընթացով ենք գնալու: Եթե իշխանությունը ասելիք ունի, նա ունի մի փոքր ժամանակ մինչև հոկտեմբերի 24-ը: Այդ առաջարկները չեն կարող կապված լինել իշխանությունների վերարտադրման կամ գոյատևման կամ նրանց պաշտոնավարելու շարունակման հետ: Կարող են վերաբերել անցումային, անցնցում գործընթացը թե ինչպես մենք պետք է կազմակերպենք»,- ասել է Զուրաբյանը: Նույնիսկ եթե իշխանությունը հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, միևնույն է՝ եռյակը չի հրաժարվելու իշխանափոխության իր ծրագրից, ինչպես նաև՝ արտահերթ ընտրությունների պահանջից: «Բացարձակ..․Ի՞նչ է, մենք մինչև 2018-ը ժամանակ ունենք… Հայաստանը հիմա է կործանվում»՝ ճշտել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ